Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ոնց ուզում՝ աշխատեցնում է

Ոնց ուզում՝ աշխատեցնում է
04.12.2015 | 00:44

Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը, ըստ ամենայնի, իր օրինակով ապացուցում է, որ փարավոնի սրտի քարացման մասին աստվածաշնչյան վկայությունն այսօր էլ գործում է։ Լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, Էմիլ Գրիգորյանը տարեցտարի խստացնում է աշխատանքային պայմանները, օրերս էլ խստորեն արգելել է աշխատողներին բջջային հեռախոսներով մտնել գործարան։ Ի դեպ, սա միակ նորամուծությունը չէ։ Ինչպես փաստում է մեր աղբյուրը, արդեն քանի տարի է՝ աշխատողներն իրավունք չունեն անգամ ընդմիջման ժամին դուրս գալու իրենց աշխատասենյակից։ Այլ կերպ ասած, տնօրենն աշխատեցնում է մարդկանց ոչ թե գործող սահմանադրության պահանջներին համարժեք, այլ իր սրտի ուզածով։ Հետաքրքիր է, Սահմանադրության նոր փոփոխությունները որևէ բան կփոխե՞ն այս գործարանում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ